100 բալանոց համակարգի գործարկումից հետո տուգանքները նվազել են

100 բալանոց համակարգի գործարկումից հետո վարորդների նկատմամբ տուգանքների թիվը նվազել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հուլիսի մեկին պարեկային ոստիկանության կողմից երկրի տարածքում գրանցվել է 2805 տուգանային խախտում, սա 280-ով քիչ է նախորդ շաբաթվա նույն օրվա (հունիսի 24) համեմատ: Հուլիսի 1-ից մինչ օրս 100 բալանոց համակարգով 1331 քաղաքացի է տուգանվել: Հիմնական տուգանքները նշանակվել են արագությունը գերազանցելու, հոծ գիծը հատելու, առանց  ամրագոտիների վարելու և բջջային հեռախոսով խոսելու համար:

Հիշեցնենք, որ 100 բալանոց համակարգին զուգահեռ գործարկվել է ևս մեկ նորամուծություն՝ առանց կոնտակտի պարեկային ծառայությունը: Ներկայումս  ծառայություն է իրականացվում մայրաքաղաքի 3 կետերում:

Թողնել պատասխան