Մարզերից ապաստարաններ է տեղափոխվել 701 թափառող շուն

Թափառող և անտեր կենդանիների պոպուլյացիայի կառավարման փորձնական ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ից օգոստոսի 18-ը Աջարիայի, Իմերեթիի և Կախեթիի մարզերից ապաստարաններ է տեղափոխվել 701 շուն։

Ըստ Սննդի ազգային գործակալության՝ կենդանիների վրա կատարվել են հետևյալ միջոցառումները.

  • 701 շուն պատվաստվել է կատաղության դեմ,
  • 553 շուն ստերիլիզացվել է և վերադարձվել բնական միջավայր: