Գիորգի Ցինցաձեն քաղբանտարկյալների հաշվեհամարին 10 հազար լարի է փոխանցել

Սոցիալական ցանցում քաղբանտարկյալ Թորնիկե Գոշաձեի մայրը գրել է, որ հաջակցություն քաղբանտարկյալների հաշվեհամարին մուտքագրվել է 10 հազար լարի։

Ըստ նրա` գումարը փոխանցել է վրացի բասկետբոլիստ Գիորգի Ցինցաձեն։

«Պատահաբար տեսա, որ 10 հազար  լարի է փոխանցվել Վրաստանի բանկի հաշվին, որտեղ քաղբանտարկյալներին գումար է փոխանցվում։ Բացեցի SMS-ը, գումարը փոխանցել է բասկետբոլիստ Գիորգի Ցինցաձեն։ Հանրային շնորհակալություն նրան բոլոր բանտարկյալների անունից` նրանց կողքին կանգնելու համար։ Մենք սիրում ենք քեզ, Գիորգի, և մաղթում ենք հաջողություններ», — գրել է քաղբանտարկյալ Թորնիկե Գոշաձեի մայրը։