Pfizer պատվաստանյութը Վրաստան կհասնի շաբաթվա վերջում

Վրաստանի Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի հաղորդմամբ, այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 1467 պացիենտ շարունակվում է հոսպիտալացված մնալ, որոնցից 299 -ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, 80 -ը՝ վերակենդանացման բաժանմունքում, ավելի քան 3000 մահճակալ շարունակում է պատրաստ մնալ:

Գաբունիան այս մասին խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խմբի նիստից հետո:

Նա ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունն ու նշել է, որ մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանը կստանա Pfizer տեսակի պատվաստանյութ, որով կպատվաստվեն բուժաշխատողներն ու 65 -ից բարձր տարիքի անձինք:

Երկրում այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 4000 բուժաշխատող: Մարտի 25-ից կսկսեն պատվաստվել նաև 65-ից բարձր տարիքի անձինք: