Լարսը բեռնատարների համար փակ է մնում

Վրաստան-Ռուսաստան սահման տանող ճանապարհը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է` հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

Միջազգային նշանակության` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի`

Գուդաուրի-Կոբի հատվածում շարունակում է ուժի մեջ մնալ կցորդով ու կիսակցորդով մեքենաների երթևեկը:

Մնացած մեքենաների համար նշված մայրուղում երթևեկությունն իրականացվում է  առանց կանգառի ռեժիմով, պարեկային ոստիկանության կողմից հսկողություն է սահմանված:

Հիշեցնենք` վերը նշված մայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող միակ ցամաքային ճանապարհն է: