Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 30 քաղաքացի

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա 30 քաղաքացու։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրաքի, Հորդանանի և Լիտվայի 30 քաղաքացի։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — ասված է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։