Փականներ ցայտաղբյուրներին. 9700 լարիի խնայողություն մեկ ամսում

Այս տարվա ապրիլ ամսվա տվյալների համաձայն, Թբիլիսիի քաղաքապետարանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մայրաքաղաքում 2 260 խմ խմելու ջուր է խնայել, որը կազմում է մոտ 9 700 լարի: Այս մասին հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Ըստ տեղեկատվության, տարբերությունը պայմանավորված է ցայտաղբյուրների վրա հատուկ փականների տեղադրմամբ:

Փականների տեղադրման որոշում կայացվել էր մեկ տարի առաջ, ծրագիրն իրականացրել է «Էկո Սերվիս Գրուպ» ՍՊԸ-ն և արդեն տեղադրվել են 60 փականներ։