Կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար մեկ անձ է ձերբակալվել

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ կեղծ հարկային փաստաթուղթ կազմելու և տրամադրելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, իր փաստացի կառավարման ներքո գտնվող ձեռնարկության անունից պատրաստել և տրամադրել է կեղծ հաշիվ-ապրանքագիր, որում, իբր, նշված է 11 հազար 700 լարի արժողությամբ շինանյութերի մատակարարման մասին, որի դիմաց նա մեկ մարդուց շորթել է 2500 լարի», — ասված է ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս հանցագործությունը պատժվում է մինչև 4 տարի ազատազրկմամբ։