Վրաստանի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ էթնիկ ադրբեջանական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացին ստացել է սպայի կոչում։
Սևիլ Մամեդովան հաջողությամբ ավարտել է Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիան և դարձել լեյտենանտ։
Այս տարի նա ստացել է բարձրագույն ռազմական կրթություն և պլանավորում է շարունակել իր կարիերան Վրաստանի զինված ուժերում։