Հռոմի Պապը հանդիպել է վրաց պատրիարքին

Երկօրյա այցով Վրաստանում գտնվող Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը այցելել է պատրիարքարան և հանդիպել համայն վրաց կաթողիկոս-պատրիարք  Իլիա 2-րդին: Կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Վրաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, 1-ին տիկին Մակա Չիչուան և համայն վրաց կաթողիկոս-պատրիարք  Իլիա 2-րդը:

 

 

Թողնել պատասխան