Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հայտնել է ուսանողների դրամաշնորհների վերաբերյալ հավելյալ տեղեկություն: Մասնավորապես, թե որքան միավոր վաստակած ուսանողներն են ստացել 100 տոկոսանոց դրամաշնորհ:
Տեղեկության համաձայն, նվազագույն միավորը, որով հայ դիմորդները դրամաշնորհ են ստացել` 31 միավորն է: Ինչը նշանակում է, որ 80-ից 31 և ավելի միավոր ստացած ուսանողների վարձը կվճարվի նախապատրաստական կուրսի և բակալավրիատի ողջ ընթացքում:
Հատկանշական է, որ NAEC-ի փոխանցմամբ` ֆինանսավորվել է ավելի քան 700 դիմորդ։ Սա ֆինանսավորում ստացած ընդհանուր դիմորդների թիվն է, ոչ թե միայն հայ դիմորդների:
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ֆինանսավորում ստացած ուսանողների թիվը զիջում էր այս տարվա թվին, ընդունվողների թիվն այս տարի 1700 էր: