Օգոստոսի 16-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ Թորնիկե Թոշխուան բանտում հացադուլ է հայտարարել։
Տեղեկությունը և բանտից ուղարկված նրա նամակը տարածել է փաստաբան Օմար Փուրցելաձեն։
«Թորնիկեն կարծում է, որ ինքը և Մինդիա Շերվաշիձեն անօրինական բանտարկյալներ են։
Նա բողոք է հայտարարել և, ցավոք, ընտրել է բողոքի ամենածայրահեղ ձևը՝ հացադուլը։ Ձերբակալությունից ի վեր նա սնունդ չի ստացել։ Մենք մեկ շաբաթից ավելի է, ինչ ձեռնպահ ենք մնում այս տեղեկությունը հրապարակայնացնելուց։ Նրա ընտանիքի հետ միասին փորձում ենք համոզել նրան», — ասել է փաստաբանը։
Թորնիկե Թոշխուային և Մինդիա Շերվաշիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի ենթակետով։ Խմբային բռնության մեղադրանքը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։