Բաթումիում օգոստոսի 28-ի առավոտյան արձանագրված երիտասարդների ծեծկռտուքի գործով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «խմբակային բռնություն» հոդվածով։ Դեռևս հայտնի չէ՝ հետաքննության շրջանակներում ձերբակալվե՞լ է արդյոք որևէ մեկը։
Հայտնի չէ նաև՝ միջադեպի մասնակիցները չափահա՞ս անձինք են։
Telegram-ում տարածված բռնության տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները գետնին ընկած տղային հայհոյում, ոտքերով հարվածում, ապա փորձում են խեղդամահ անել:
ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ խմբակային բռնություն։
Մեղադրանքը նախատեսում է ազատազրկում երկու տարվա ժամկետով։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի առավոտյան։