Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին X հարթակում մեկնաբանել է Վրաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտը՝ գրելով.
«Ցտեսություն, Վրաստան: Շնորհակալություն ֆրանսիական թիմին՝ ֆրանս-վրացական բարեկամությանը ցուցաբերած անսասան նվիրվածության և անգնահատելի ներդրման համար: Ես հեռանում եմ ծանր սրտով. կեցցե Վրաստանը»:
Նշենք, որ Շերազ Գասրիի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Նա Վրաստանում Ֆրանսիայի դեսպանն է եղել 2022 թվականի մայիսից:
Գասրիին կփոխարինի Օլիվիե Կուրտոն, որին օգոստոսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագրի համաձայն, Օլիվիե Կուրտոն նախկինում զբաղեցրել է ավագ կառավարչի պաշտոնը: