Թբիլիսիի քաղաքապետ և«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ներկայացրել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի համամասնական ցուցակը։
20 թեկնածուներից 5-ը կին են, 2-ը՝ մարզիկ, իսկ 7-ը արդեն եղել են քաղաքային խորհրդի անդամներ։
«Մասնագետներ, հայրենասերներ և քաղաքը սիրող մարդիկ»՝ այսպես է Կալաձեն բնութագրել Թբիլիսիի քաղաքային խորհրդի թեկնածուներին։
Երեկ «Վրացական երազանք»-ի գրասենյակում ներկայացրած նրա 20 հոգանոց ցուցակը.
- Շալվա Սութիաշվիլի՝ ռեգբիիստ, ազգային հավաքականի ավագ
- Թինաթին Նիբլոշվիլի՝ քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ
- Բեքա Դավիթուլիանի՝ խորհրդարանի նախկին անդամ, քաղաքային խորհրդի նախկին անդամ, կրթության ներկայիս փոխնախարար
- Գուրամ Նիկոլաշվիլի՝ պատմաբան և հասարակական քաղաքականության մասնագետ
- Նիկոլոզ Կախեթելիձե՝ քաղաքային խորհրդի անդամ 2021 թվականից
- Նինո Վարդոսանիձե՝ քաղաքային խորհրդի անդամ 2021 թվականից, ունի նաև Վրաստանի խորհրդարանում աշխատելու փորձ
- Ավթանդիլ Ցինցաձե՝ սամբոյի աշխարհի չեմպիոն, քաղաքային խորհրդի անդամ 2021 թվականից
- Կոնստանտինե Զարնաձե՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավոր Գլդանիից
- Բեքա Օդիշարիա՝ նախկին խորհրդարանական
- Օթար Չրդիլելի՝ նախկին խորհրդարանական
- Գիորգի Խուրոձե՝ ֆինանսիստ
- Կախա Բերաձե՝ տնտեսագետ
- Լևան Արվելաձե՝ քաղաքային խորհրդի անդամ
- Լևան Աբաշիձե՝ Կրթության նախարարության պարտադիր ծառայության նախկին ղեկավար, խորհրդարանի նախագահի տեղակալի գրասենյակի ղեկավար, Թբիլիսիի քաղաքային խորհրդի ներկայիս անդամ
- Ալեքսանդրե Մուկաթարիձե՝ «Վրացական երազանք»-ի երիտասարդական ծառայության ղեկավար
- Նոդար Բոկերիա՝ ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության նախկին ներկայացուցիչ
- Մարիամ Գրիգոլիշվիլի՝ խորհրդարանում «Վրացական երազանք» խմբակցության գրասենյակի աշխատակից
- Լուկա Ձաձամիա՝ իրավաբան
- Քեթևան Ճավչանիձե՝ լրագրող, բանաստեղծ, բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ, Չուգուրեթիի շրջանի «Վրացական երազանք» կանանց կազմակերպության նախագահ
- Լալի Կոլոմիկով՝ բանասեր, պետական կառավարման մագիստրոս
Հիշեցնենք. Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին. ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը բոյկոտում է այդ ընտրությունները։