Միանձնյա ղեկավար երբեք չեմ եղել. Սաակաշվիլին պատասխանել է լրագրող Գաբունիային

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մթավարի արխիի» հաղորդավար Գիորգի Գաբունիայի մենախոսության ընթացքում հնչած հայտարարություններին: Գաբունիան ասել էր՝ «Միխեիլ Սաակաշվիլին այլևս երբեք չի կարողանա լինել երկրի միանձնյա ղեկավար»:

Սաակաշվիլին գրել է. «Թեկուզ տաղանդավոր լրագրող լինելը իրավունք չի տալիս ժողովրդի վրա փաթաթել սեփական կարծիքը: Edison research-ի հարցման մեջ ժողովրդի 60 տոկոսը ասել է, որ ուզում է ես Վրաստան վերադառնամ: Ես միանձնյա ղեկավար երբեք չեմ էլ եղել և ոչ էլ պատրաստվում եմ երբևէ լինել: Հիշեք՝ ժողովրդի էներգիային ոչ ոք չի կարողանա խանգարել: That’s how f-n democracy functions stupid! (այսպես է աշխատում այս անիծյալ ժողովրդավարությունը)»,- գրել է Սաակաշվիլին: