Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեն վստահեցրել է, որ նախարարությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ուսումնական գործընթացը սեպտեմբերի 15-ին սկսվի սովորական ռեժիմով բոլոր հանրակրթական դպրոցներում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դպրոցների նորոգման աշխատանքների ուշացումների մեղավորն անբարեխիղճ կատարողներն են, և նրանք պատասխանատվություն կկրեն ըստ օրենքի։
Նրա պարզաբանման համաձայն, այնուամենայնիվ կարող է լինել մեկ կամ երկու դպրոց, որտեղ որոշակի ենթակառուցվածքային բաղադրիչներ դեռ չեն ավարտվել, և դրանք կարող են դառնալ մի քանի օրվա ուշացման պատճառ։
«Վարչապետի խոստումը ենթակառուցվածքների վերանորոգման վերաբերյալ, իհարկե, ուժի մեջ է, և այս գործընթացը շարունակվում է։ Այս ուսումնական տարում մեր երկրում մոտավորապես 50 դպրոց ամբողջությամբ վերանորոգված կամ նորակառույց կլինի։
Մի շարք դեպքերում մենք գերազանցել ենք ժամկետը, ինչը, ցավոք, կապված է անբարեխիղճ կատարողների հետ։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ նախարարությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի սեպտեմբերի 15-ին բոլոր հանրակրթական դպրոցներում դասերն սկսվեն, իսկ ամբողջ երկրում կա 2086 հանրակրթական դպրոց», — նշել է նա հայտարարության մեջ։