Ընդհարում Կալաձեի շտաբի մոտ. վնասվել են ցուցարարներ և լրագրողներ

Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում, որտեղ գտնվում է Կախա Կալաձեի նախընտրական շտաբը, տեղի է ունեցել ևս մեկ բախում «Վրացական երազանք»-ի դեմ բողոքող ցուցարարների և կուսակցության կողմնակիցների միջև։

Ծեծի են ենթարկվել նաև լրագրողներ, վնասվել է հունգարացի լրագրող և ակտիվիստ Լասլո Մեզեշը:

Ականատեսների վկայությամբ, իշխող ուժի կողմնակիցները մի քանի մեքենայով` զինված երկաթե ձողերով, հասել են Georgia հյուրանոց և հարձակվել ցուցարարների վրա։

«Վրացական երազանք»-ի կողմնակիցները, որոնք ամրապնդվել են Կալաձեի շտաբի մուտքի մոտ, անպարկեշտ ժեստեր են արել ցուցարարների նկատմամբ, հայհոյել և շշեր են նետել։