Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը (DRI) քննադատել է ոստիկանության գործողությունները՝ ընդգծելով նախօրեին երկակի ստանդարտների կիրառումը Մելիքիշվիլիի պողոտայում Կախա Կալաձեի շտաբի առջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում: «Վրացական երազանք»-ի երիտասարդական թևի ներկայացուցիչները հարձակվել են բողոքի ցույցի մասնակիցների վրա, իսկ իրավապահները միջամտել են միայն հաշվեհարդարից հետո։
«Չնայած այն հանգամանքին, որ Կախա Կալաձեի շտաբի առջև բողոքի ցույցը նախօրոք հայտարարված էր, իրավապահները չեն միջամտել և միայն ֆիզիկական հաշվեհարդարից հետո են ժամանել։ Ըստ տեղեկության` մինչ այս պահը հարձակվողներից ոչ մեկի չեն ձերբակալել։
Այսօր ևս մեկ անգամ հստակ երևացին ոստիկանական ուժերի երկակի ստանդարտն ու ընտրովի արդարադատությունը։ Այն դեպքում, երբ վերջին մի քանի ամսում նրանք առանց որևէ իրավական հիմքի, ուժային մեթոդներով ձերբակալում են խաղաղ ակցիաների մասնակիցներին, իսկ այդ ֆիզիկական հաշվեհարդարի կապակցությամբ, որը լրատվամիջոցները լուսաբանում էին ուղիղ եթերում, արձագանք ընդհանրապես չի եղել»,- նշված է հայտարարության մեջ:
DRI-ն հիշեցրել է ոստիկանական ուժերին, որ իրենք պարտավոր են ապահովել հասարակական կարգը, պաշտպանել խաղաղ քաղաքացիներին (անկախ նրանց քաղաքական հայացքներից) և առաջնորդվել «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված սկզբունքներով։