Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է թբիլիսյան դեպքերին

Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների մասին Ռուսատանի ԱԳ նախարարության անունից մեկնաբանություն է տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է Կարասինը:

Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որը «ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»: