Ռուսթավելիի պողոտան գիշերային բախումների հաջորդ օրը․ լուսանկարներ

Թբիլիսին այս պահին

Ցուցարարները ցրված են, Վրաստանի խորհրդարանի տարածքը, որտեղ դեռ ժամեր առաջ մասշտաբային ակցիա էր անցկացվում, հսկվում է ՆԳՆ-ի ներկայացուցիչների կողմից: Խորհրդարանի հարակից տարածքում ընթանում են մաքրման աշխատանքներ:

Այսօր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ նախատեսվում է շարունակել բողոքը երեկոյան ժամը 19:00-ին:

Երեկոյան ժամը 18:00-ին լինելու է նաև ուսանողական հավաք, նրանք պետք է քննարկեն հետագա անելիքները: