Ակտիվիստ Լաշա Դգեբուաձեին, որ ձերբակալվել էր վարչական կարգով սեպտեմբերի 2-ին Ռուսթավելիի պողոտայում, դատարանն իրավախախտ է ճանաչել։
Դատավոր Նինո Էնուքիձեի որոշմամբ՝ Դգեբուաձեին վարչական տուգանք սահմանվել է 5000 լարիի չափով։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Ռուսթավելիի պողոտայում վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով` ոստիկանությանը հակադրվել և անկարգություններ հրահրել, ձերբակալվել է 23 մարդ։
Մնացած ձերբակալվածների դատական նիստերը նշանակված են տարբեր օրեր։