Վրաստանի վարչապետը ներկայացրել է կառավարության նոր կազմը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը: Կառավարությունում երեք նոր նախարար կա։ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում ներկայացվել է Միխեիլ Բատիաշվիլին, Ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Իվանե Մաճավարիանին, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Գիորգի Քոբուլիան:

Մյուս նախարարությունների գործող նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը կպահպանի Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ Լևան Դավիթաշվիլին, Ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ Գիորգի Գախարիան, Պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Լևան Իզորիան, Առողջապահության նախարարինը՝ Դավիթ Սեգեենկոն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարինը՝ Մայա Ցքիտիշվիլին, Արդարադատության նախարարինը՝ Թեա Ծուլուկիանին, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարինը՝ Քեթևան Ցիխելաշվիլին։ Փոխանցում է interpressnews.ge-ն։

Հատկանշական է, որ իերնց պաշտոնները պահպանած նախարարներից ոմանք նշանակվել էին բոլորովին վերջերս, երբ վարչապետի պաշտոնում նշանակվեց Մամուկա Բախտաձեն։

Թողնել պատասխան