Կառավարության նոր կազմում քաղաքական կշիռ ունեցող մարդիկ չկան. Ռատիանի

Կառավարության նոր թիմում մենք քաղաքական կշիռ ունեցող մարդկանց չենք տեսնում։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության նոր կազմին, հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Սերգո Ռատիանին:

Նրա խոսքով, Մամուկա Բախտաձեի թիմում չկան գործիչներ, ովքեր ունակ կլինեն բարեփոխումներ իրականացնել:

«Սա նման է տեխնիկական կառավարության, ինչը մեզ հույս չի ներշնչում։ Նոր կառավարությունում երկրին անհրաժեշտ բարեփոխումների հնարավորություն և ուժ չենք տեսնում»,- ասել է Ռատիանին:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է նախարարների կաբինետի նոր կազմը:

Թողնել պատասխան