Նոր Man ավտոբուսներն արդեն Թբիլիսիում են

Մինչև տարեվերջ Թբիլիսիի ավտոբուսային պարկը կհամալրվի ևս 500-550 նոր ավտոբուսներով:

Նոր ավտոբուսները կլինեն տարբեր չափերի՝ 8, 10 և 12 մետր երկարության: Դրաց միա մասը կաշխատի բնական գազով, մյուսները բենզինով, որոշներն էլեկտրական են:

Գերմանական արտադրության Man մակնիշի ավտոբուսներից մի քանիսն արդեն Թբիլիսիում է: Դրանք շուտով կհայտնվեն փողոցներում: Տրանսպորտի գույնը Թբիլիսիի քաղաքապետարանն ընտրել էր քաղաքացիների օգնությամբ՝ կանաչ և սև:

Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է շրջանառությունից ամբողջովին հանել այսպես կոչված «դեղին» ավտոբուսները՝ դրանք փոխարինելով եվրոպական տիպի  նոր ավտոբուսներով: