Որտեղից է տեղեկատվություն ստանում Վրաստանի բնակչությունը․ CRRC 

The functions of mass communication can either be manifest or latent.Post the Second World War, there was widespread interest in trying to understand the impact of mass media messages on society

Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC Վրաստան) համաձայն՝  Վրաստանի բնակիչները տեղեկատվությունը գերադասում են ստանալ «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Մթավարի Արխի» հեռուստաալիքներով։

CRRC Վրաստանը ներկայացրել է Վրաստանում տեղեկատվության տարածման վերաբերյալ հարցման արդյունքները։

Վրաստանում բնակչության մեծամասնությունը՝ 62 տոկոս, դիտում է իշխանամետ համարվող հեռուստաալիք, 56 տոկոսը դիտում է լոյալ իշխանություններին պատկանող հեռուստաալիք։ Գլխավոր ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքը դիտում է բնակչության 51 տոկոսը։

Հեռուստաալիքների նկատմամբ վստահության մասին հարցին 23 տոկոսը նշել է «Իմեդի», 18 տոկոսը «Մթավարի Արխի», իսկ 16 տոկոսը՝ «Ռուսթավի 2» և «Պիրվելի արխի»:

Սոցիալական ցանցերի վարկանիշը.

Facebook-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործում են Վրաստանի բնակչության 67 տոկոսը,

YouTube — 57 տոկոսը,

Instagram — 25 տոկոսը,

Tik-Tok — 16 տոկոսը,

Մնացած սոցիալական ցանցերը օգտագործում է բնակչության փոքր մասը։

Տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է եղել հարցվածների 48 տոկոսի համար, սոցիալական ցանցերը՝ 25 տոկոսի, 13 տոկոսի համար՝ հարազատների և ընտանիքի անդամների կողմից իմացած տեղեկատվությունը։