Եվրոպայի ԱՀԿ-ն կոչ է անում փակել մոսկովյան գրասենյակը․ Վրաստանը կողմ է, Հայաստանը՝ ձեռնպահ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հնարավոր է գրասենյակ բացի Ռուսաստանից դուրս` եվրոպական որևէ երկրում:

Մայիսի 10-ին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեն բանաձև է ընդունել, որով կոչ է անում փակել Մոսկվայի գրասենյակը։ Բանաձևին աջակցել են ԵՄ երկրները, Ուկրաինան, Թուրքիան, Մոլդովան և Իսրայելը, այդ թվում նաև Վրաստանը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը և Տաջիկստանը։ Հայաստանն ու Ղազախստանը ձեռնպահ են մնացել։

Ընդունված փաստաթուղթը նաև կոչ է պարունակում՝ դիտարկելու Ռուսաստանում բոլոր տարածաշրջանային մակարդակներով հանդիպումների, կոնֆերանսների և սեմինարների դադարեցումը։