Սաակաշվիլիին տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։ 

Կլինիկայի տարածքում մոբիլիզացվել են քրեակատարողական սպասարկման տրանսպորտային միջոցները, իսկ տարածքը երկու կողմից փակվել է այսպես կոչված դեղին ժապավենով: 

Նշենք, որ ըստ երրորդ նախագահի ընտանիքի անդամների և ընդդիմադիր, Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջերս ավելի է վատացել, և նրան պատշաճ բուժում է պետք։ 

Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի կարծիքով, Սաակաշվիլիին անհրաժեշտ է արտերկրում բուժել։

Կարդացեք նաև՝

Նախագահն աջակցում է Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելուն

Սաակաշվիլին համաձայնել է հետազոտվել «Վիվամեդի» կլինիկայում