Նպաստառու երեխաներին տրվող վճարը հունիսից կավելանա

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ վերահաստատել է, որ 2022 թվականի հունիսից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստը 100 լարիի (մոտ 33 դոլար) փոխարեն կդառնա 150 լարի (մոտ 50 դոլար)։

Նախարարը նաև ընդգծել է, որ 2023 թվականից տրվող նպաստի չափը կավելանա ևս 50 լարիով (մոտ 33 դոլար) և կկազմի 200 լարի (մոտ 66 դոլար)։

Ազարաշվիլիի խոսքով՝ այս օժանդակության ծրագրից կօգտվի 220 հազար շահառու:

Ինչպես նախարարն է նշել՝ կենսապահովման վարկանիշը աճել է մինչև 120 հազար միավոր, ուստի աճել է նաև այս տեսակ նպաստառուների թիվը:

«Մենք հավատում ենք, որ այդ քայլերը կարող են էապես կրճատել մանկական ծայրահեղ աղքատությունը», — ասել է Ազարաշվիլին։