Credit Suisse բանկը Իվանիշվիլիի մեղադրանքներն անհիմն է որակում

Շվեյցարական Credit Suisse բանկը Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մեղադրանքներն անհիմն է համարում։

Նշենք, որ Իվանիշվիլիի վարձած Cision Suisse PR ընկերությունը մայիսի 6-ին հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե Credit Suisse-ը հետաձգել էր գործունեությունը Green Vals Trust-ում (ստեղծվել է Credit Suisse-ի կողմից շահառուների շահերը պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում հատկացումներ տրամադրելու համար), զգալի ֆինանսական վնաս պատճառելով Իվանիշվիլիին:

2022 թվականի մարտի 4-ին շահառուները պահանջել են գումար, որը, սակայն, բանկի կողմից հաստատվել է միայն 2022 թվականի ապրիլի 4-ին, ինչը շահառուներին պատճառել է ֆինանսական վնաս։ Բանկը հետաձգումը կապել է «Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։

Մայիսի 11-ին Իվանիշվիլիի շահերի պաշտպանի տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ նախկին վարչապետի երկրորդ վեճը կապ չունի առաջինի հետ, ինչը նշանակում է, որ «ուշացած փոխանցումները» 500 միլիոն դոլարի գործի մաս չեն կազմում և վերաբերում են «օտարված ակտիվներին»։

Կարդացեք նաև՝

Իվանիշվիլին երկրորդ անգամ դատի է տվել Credit Suisse բանկին

Իվանիշվիլին շահել է Credit Suisse բանկի հետ վեճը