Նյու Յորքում ցույց է կայացել՝ հաջակցություն Սաակաշվիլիի

Փետրվարի 12-ին Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում, բողոքի ցույց է տեղի ունեցել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։

Ցույցի մասնակիցները Վրաստանի իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել Սաակաշվիլիին և շտապ տեղափոխել արևմտյան որևէ երկրի կլինիկա՝ բուժման նպատակով։

«Այսօր Վրաստանի ճակատագիրը կապված է Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի հետ՝ իրականում ինչպիսի առողջական վիճակում լինի նա, նույն կերպ կլինի մեր եվրոպական ու արևմտյան ինտեգրման հարցը։ Իշխանությունը խոշտանգում է թուլացած երրորդ նախագահին ու սպասում նրա մահվանը։ Բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դա տեղի չունենա, և մենք հավաքվելու ենք Սպիտակ տանը փետրվարի 19-ին և կապ ենք հաստատելու բոլոր նրանց հետ, ովքեր կարող են օգնել…»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Նինուկա Բորչխաձեն։

Ցույցին մասնակցել է նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նախկին նահանգապետ Թենգիզ Գունավան. նրա գնահատմամբ՝ Վրաստանն ունի ռուսամետ իշխանություն, որը դիտավորյալ սպանում է Պուտինի դեմ պայքարող մարդուն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Սաակաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավորը չի հաստատել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

Քաղաքային դատարանի որոշումից հետո ՄԱՇ-ում տեղի է ունեցել ճեպազրույց` կուսակցության հետագա անելիքների թեմայով։ Խաբեիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և անցնում ամենօրյա բողոքի ռեժիմի։

Եվրախորհրդարանը Սաակաշվիլիին բուժման տեղափոխելու մասին բանաձև կընդունի