Աննա Պոլիտկովսկայայի, Արակղիշվիլիի, Ցինցաձեի. սա այն փողոցների փոքր ցանկն է, որտեղ հորդառատ անձրևներից փողոցները հեղեղվել են։
«Քաղաքային խնդիրներ» ֆեյսբուքյան խմբի քաղաքացիները լուսանկարներ են տարածում և գրում, որ ֆիզիկապես անհնար է փողոցներով տեղաշարժվել։
«Ջուրը լցվում է Պոլիտկովսկայայի փողոցի վնասված շենքը։
Մեկ անձրև, և քաղաքը կաթվածահար է։
Ֆիզիկապես անհնար է անցնել անցումները, կանգնել ավտոբուսի կանգառում, և ընդհանրապես անհնար է այս քաղաքում քայլել…
Լուսանկարներն արվել են Ցինցաձեի փողոցում ժամը 09:25-ին։ Մեծ խնդիր է նաև այն փաստը, որ հասարակական տրանսպորտն այս ժամերին գործում է յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ», — գրել են քաղաքացիները` կցելով լուսանկարներ։
