Այս տարի ընտանեկան բռնության 5000-ից ավելի դեպք է գրանցվել

2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը բացահայտվել է ընտանեկան բռնության 5920 դեպք, որից 4977-ի զոհը կին է, 943-ինը՝ տղամարդ։ Այս տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կայքում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցված ընտանեկան բռնություններից 1764-ը ֆիզիկական բռնության դեպքեր են, 6029-ը` հոգեբանական, 76-ը՝ տնտեսական, 26-ը՝ սեռական, 64-ը՝ հարկադրանքի և 44-ը` անտեսման։

Ըստ վիճակագրության՝ բռնության ենթարկված տղամարդկանց և կանանց գերակշիռ մասը 25-44 տարիքային խմբից է։