Բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակված անձինք ազատ են արձակվել. ՆԳՆ

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի կողմնակիցները (Զազա Մամալաձե և Իրակլի Բուաչիձե), որոնք հարձակվել էին ցուցարարների վրա, ազատ են արձակվել։ Այդ տեղեկությունը նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ։

Ժամանակավոր կալանքի կենտրոնից առանց մեղադրանքի ազատ են արձակվել հետևյալ անձինք.

1965 թվականին ծնված Զազա Մամալաձեն, որն ապտակել է մի երիտասարդ կնոջ, իսկ հետո անպարկեշտ ժեստեր է արել ցուցարարների ուղղությամբ։

2003 թվականին ծնված Իրակլի Բուաչիձեն, որը հանրահավաքի ժամանակ ռետինե մահակ է նետել ցուցարարներից մեկի ուղղությամբ, իսկ հետո՝ ոստիկանի վրա։

Դարախվելիձեի խոսքով՝ «վիրավորված ակտիվիստները չեն համագործակցել քննության հետ, և նրանց ցուցմունքների բացակայության պատճառով անհնար է դարձել պատասխանատվության ենթարկել խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալված երկու անձանց»։