Թբիլիսիի օդանավակայանում առնվազն 20 կգ մարիխուանա է առգրավվել

Թբիլիսիի օդանավակայանում կանխվել է Բանգկոկից առնվազն 20 կգ մարիխուանայի ներթափանցումը երկիր, հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

«Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրանյութի առանձնապես մեծ քանակություն (19,4 կիլոգրամ)։

Մաքսային աշխատակիցն օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի ռենտգենյան սկաների զննման արդյունքում հայտնաբերել է կասկածելի պարունակություն, որից հետո լիազորված անձը ուղեբեռը նշել է կարմիր գույնի հատուկ կպչուն պիտակով և ենթարկել լրացուցիչ ֆիզիկական զննման։

Բանգկոկ-Մումբայ-Թբիլիսի չվերթով ժամանած իրավախախտ քաղաքացու ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «մարիխուանա» թմրանյութի 34 տուփ՝ փակ փաթեթով», — ասված է հայտարարության մեջ։

Հետաքննությունը վարում է ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչությունը՝ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածների։