Ձերբակալվել է անչափահաս` ցուցարարներին զենքով սպառնալու մեղադրանքով

Ոստիկանությունը ձերբակալել է անչափահասի՝ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում զենքով «սպառնալու» համար:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2009 թվականին ծնված տղային (15-16 տարեկան) սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հանրային հեռուստատեսության շենքից խորհրդարանի շենք գնացող երթի մասնակիցները «խոսքային բախում են ունեցել» մի քանի մարդկանց հետ, և նրանցից մեկն ատրճանակ է ցուցադրել:

Ցուցարարները պատմել են միջադեպի մասին:

«Մենք դուրս եկանք Ֆիլհարմոնիայի դահլիճ, և այնտեղից մեզ մոտեցավ վեց կամ յոթ հոգուց բաղկացած մի խումբ և վիրավորանքներ հնչեցրեց: Նրանք ակնհայտորեն սադրում էին: Իսկ նրանցից մեկը ցուցադրեց ատրճանակ», — TV Pirveli-ին ասել է երթի մասնակիցներից մեկը՝ Գոտա Ճանտուրիան:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 15-ին, Թբիլիսիում քաղաքացիները բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով պաշտպանել Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմը։