Կանադայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, արտակարգ և լիազոր դեսպան Սալոմե Քուրասբեդիանին հանդիպել է Կանադայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։
«Սեպտեմբերի 18-ին Կանադայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, արտակարգ և լիազոր դեսպան Սալոմե Քուրասբեդիանին ծանոթացման հանդիպում ունեցավ Կանադայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վուսալ Սուլեյմանովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին դեսպանատների միջև համագործակցության զարգացման հեռանկարները»,- հաղորդել է Կանադայում Վրաստանի դեսպանատունը։