Թբիլիսոբայի առաջին օրը՝ սեպտեմբերի 20-ին, մայրաքաղաքի քաղաքապետարանը «պատվավոր թբիլիսեցու» կարգավիճակ է շնորհել 30 անձի, այդ թվում՝ մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչների։ Հավաստագրերը նրանց է հանձնել քաղաքապետի պաշտոնակատար Կախա Կալաձեն։
Պատվավոր քաղաքացու կարգավիճակի արժանացածներն են.
- Զուրաբ Աբաշիձե — դիվանագետ,
- Նոդար Միտագվարիա — կենսաբան,
- Ջենարո Քրիստեսաշվիլի — վերարտադրողականության մասնագետ,
- Դավիթ Եվգենիձե — կոմպոզիտոր,
- Զուրաբ Թուրմանիձե — վիրաբույժ,
- Նոդար Չխարտիշվիլի — կենսաբան,
- Նանուլի Աբեսաձե — դերասանուհի,
- Օթար Գաբելաշվիլի — ինժեներ, հանքարդյունաբերական երկրաբան,
- Բակուր Կիգուրաձե — ճարտարապետ, գիտնական,
- Թինաթին Մգվդլիաշվիլի — բանաստեղծ, նկարիչ,
- Գոգա Պիպինաշվիլի — թատրոնի և կինոյի դերասան, Միխեիլ Թումանիշվիլիի անվան կինոդերասանների թատերախմբի անդամ,
- Թենգիզ Գուգեշաշվիլի — վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր,
- Թինա Մգալոբլիշվիլի — հաղորդավար, դերասանուհի,
- Թոմզիր Ցոմաիա — մարզիկ, մարմնամարզիկ,
- Թեյմուրազ Չիգոգիձե — ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր,
- Արչիլ Գոգելիա — սուսերամարտիկ, լրագրող, մարզիկ, քաղաքական գործիչ,
- Թինաթին Բուկիա — բժիշկ, ուսուցիչ, բժշկական գիտությունների դոկտոր,
- Վլադիմեր Վեփխվաձե — հրատարակիչ, արվեստի մեկենաս,
- Գիորգի Բուրջանաձե — թատրոնի և կինոյի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ,
- Լեյլա Մումլաձե — երաժիշտ, ուսուցիչ,
- Նուգզար Կվաշալի — երգիչ, Վրաստանի վաստակավոր արտիստ,
- Ռոման (Ռոմա) Ցխիլաձե — երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ,
- Նանուլի Սարաջիշվիլի — կինոյի և թատրոնի դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ,
- Նիկոլոզ Շենգելաիա՝ նկարիչ,
- Գիվի Ճիճինաձե՝ ինժեներ, երգիչ, քաղաքական գործիչ,
- Մանանա Թոդաձե՝ երգչուհի, դերասանուհի,
- Ռեզո Չանիշվիլի՝ պարուսույց, պարուհի, բժիշկ, պրոֆեսոր,
- Թամազ Մոլաշվիլի՝ երաժիշտ, 65 տարվա դասավանդման փորձով,
- Մալխազ Դոլիձե՝ հացագործների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
- Ջիմի Կղիպիանի՝ իրավաբան, նախկին դատավոր։