Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինիի հետ։ Միխեիլ Կղավելաշվիլին այդ տեղեկությունը տարածել է սոցիալական ցանցում։
Տեղեկության համաձայն` հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները և հարաբերությունների հետագա խորացման ուղիները։
«Ինչպես նշեցի հանդիպման ժամանակ, Վրաստանի և Սլովակիայի միջև երկկողմ համագործակցությունը հիմնված է ժողովուրդների միջև ավանդական կապերի, ընդհանուր արժեքների և միմյանց ազգային շահերը հաշվի առնելու վրա, ինչը ամուր հիմք է հարաբերությունների հետագա զարգացման համար։ Հանդիպման ժամանակ մենք ընդգծեցինք տնտեսական կապերի և ոլորտային համագործակցության ակտիվացման կարևորությունը։
Ես շնորհակալություն հայտնեցի Սլովակիայի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար», — ասված է Միխեիլ Կղավելաշվիլիի գրառման մեջ։