«Վրացական երազանք»-ն ամեն ինչ անում է առանց վիզայի ռեժիմի կասեցման համար. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն ասել է, որ  «Վրացական երազանք» կուսակցությունն իր ռուսամետ քաղաքականությամբ իրական սպառնալիք է ներկայացնում Վրաստանի քաղաքացիների համար՝ զրկելով նրանց վիզային ռեժիմից։

Նրա խոսքով` Եվրահանձնաժողովն արդեն լրջորեն քննարկում է այդ հարցը, և համապատասխան եզրակացությունը սպասվում է նոյեմբերին։

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի` կուսակցությունն այժմ փորձում է բնակչության շրջանում հիասթափություն առաջացնել Եվրամիության նկատմամբ՝ հետագայում պատասխանատվությունից խուսափելու համար։

««Վրացական երազանք»-ը բացահայտորեն ցուցադրում է իր ռուսամետ քաղաքականությունը։

«Երազանք»-ն ամեն ինչ անում է վիզային ռեժիմը դադարեցնելու համար։ Սա մեր որոշումը չէ, սա «Վրացական երազանք»-ի որոշումն է՝ անտեսել վիզային ռեժիմի ազատականացման կանոնները։ Նրանք Եվրամիությանն այլ ելք չեն թողնում։ Վիզային ռեժիմը դադարեցնելու սպառնալիքը շատ իրական է»,- ասել է Յուկնևիչենեն։

Եվրախորհրդարանականը նշել է, որ եթե ԵՄ-ն կասեցնի առանց վիզայի ռեժիմը, դրա մեղավորը կլինի Բիձինա Իվանիշվիլին։