Սաակաշվիլին և Ջանաշիան տուգանվել են 9 միլիոն լարիի չափով

Դատարանը բավարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության միջնորդությունը՝ պետական ​​բյուջեի խոշոր չափի միջոցների յուրացման ու վերականգնման վերաբերյալ և պարտավորեցրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Վրաստանի հատուկ պետական ​​պաշտպանության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային` պետական ​​բյուջե մուծել մինչև 9 միլիոն լարի։

Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ալեքսանդրե Գզիրիշվիլին։

Մասնավորապես, դատավորը որոշեց Միխեիլ Սաակաշվիլիին և Թեյմուրազ Ջանաշիային միասին պարտավորեցնել պետական ​​բյուջե մուծել ընդհանուր առմամբ 8 միլիոն 392 հազար 827 լարի։ Դատավորը նաև Միխեիլ Սաակաշվիլիին լրացուցիչ պարտավորեցրեց վճարել 631 հազար 540 լարի։

Երկու դատապարտյալներն էլ մեղադրվում են Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` նախնական համաձայնությամբ խոշոր չափի գումարի ապօրինի խմբակային յուրացում՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը։

Նշված գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ Թեյմուրազ Ջանաշիան տուգանվեց 300 հազար լարիի չափով, որից հետո պետությունը նրանց դեմ քաղաքացիական վեճ սկսեց դատարանում՝ հափշտակված գումարը, որը կազմում է 9 միլիոն լարի, հետ ստանալու համար։