Բոլորը դարձել են Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի գերիները. Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի խոսքով, բոլորը գտնվում են երկու տղամարդկանց գերության մեջ, որոնք հակասում են միմյանց:

Ըստ Գախարիայի՝ Վրաստանի կեսը գոռում է՝ ազատություն Միշային (նկատի ունի Միխեիլ Սաակաշվիլիին- խմբ.), մյուս կեսը գոռում է՝ կեցցե Բիձինան (Բիձինա Իվանիշվիլին- խմբ.):

«Մի բան իմացեք, 2023 թվականը լինելու է այնպիսի պայքարի տարի, որ շատերի արժանապատվությունը կասկածի տակ է դրվելու…»,- ասել է Գախարիան։