Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Ըստ առկա տեղեկությունների՝ 1960 թվականին ծնված Գ.Բ.-ն և 2002 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի Բ.Դ.-ն կեղծ փաստաթղթերով պետական սահմանն ապօրինի հատելու փորձ են կատարել։
Հանցագործությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
«Սահմանային ոստիկանության աշխատակիցները Գ.Բ.-ին և Բ.Դ.-ին տարբեր ժամանակահատվածներում ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այն ժամանակ, երբ նրանք կեղծ փաստաթղթերի միջոցով փորձում էին ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը», — գրել է ՆԳՆ-ն։
Հետաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 19-344-րդ և 362-րդ հոդվածներով։