Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
Այս տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: Տեղեկության համաձայն` Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև քննարկումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ։
Մասնավորապես, Փաշինյանը քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և այլ գործընկերների հետ։
Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Վրաստանը