Գորիում 9 քաղաքացի է բերման ենթարկվել

Գորիում իրավապահների հետ առճակատման արդյունքում 9 քաղաքացի է բերման ենթարկվել։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նրանցից 3-ի նկատմամբ գործ է հարուցվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանության աշխատակցին չենթարկվել), 6-ի նկատմամբ՝  քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ կետով, ինչը ենթադրում է ոստիկանության աշխատակցին ցույց տված խմբակային դիմադրություն:

Պաշտոնական տեղեկատվությամբ, մեղադրյալները փորձել են վնասել ոստիկանական ավտոմեքենան: Առկա տեղեկատվությամբ, քաղաքացիները ոչ սթափ վիճակում են եղել:

Թողնել պատասխան