Վրաստանում մեկնարկում է առաջին դասարանցիների գրանցումը

Վրաստանում ապրիլի 10-ին մեկնարկում է 2018-2019 ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցումը։ Առաջին փուլում գրանցում անցնում են այն երեխաները, ում ծնողները աշխատում, կամ քույրն ու եղբայրը սովորում են տվյալ դպրոցում։

Համընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 8-ից: Գրանցման արդեն երրորդ փուլում, որը կմեկնարկի հունիսի 2-ին, դպրոցում թափուր տեղերի առկայության դեպքում, կվերանայվեն այն դիմումները, որոնց գրանցման ընթացքում խնդիրներ են առաջացել:

Ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 17-ին: Առաջին դասարան կընդունվեն այն աշակերտները, ում 6 տարեկանը կլրանա մինչև սեպտեմբերի 17-ը: Փոխանցում է rustavi2 հեռուստաընկերությունը։

Թողնել պատասխան