Իտալացի լրագրող Ջակոմո Ֆերարային մերժվել է մուտք գործել Վրաստան։
Ըստ լրագրողի` սեպտեմբերի 29-ին Հայաստանից փորձում էր մուտք գործել Վրաստան, և սահմանին ոստիկանությունը նրան ասել է, որ պետք է վճարի 5000 լարի տուգանք, և առանց տուգանքը վճարելու իրեն թույլ չեն տա մուտք գործել երկիր։
Ֆերարան ասել է, որ այդ տեղեկությունն իր համար անակնկալ է եղել, քանի որ ոչ ոք իրեն չի տեղեկացրել տուգանքի մասին։
Լրագրողն ասել է, որ իրեն տուգանել են, քանի որ մարտի 31-ին Թբիլիսիում բողոքի ցույցի է մասնակցել։ Նա նշել է, որ ինքը չի մասնակցել ցույցին, ընդամենը լուսաբանել է։ Ջակոմո Ֆերարայի խոսքով՝ ինքը հրաժարվել է վճարել տուգանքը և պահանջել է իր անձնագիրը, որը 2 ժամ անց վերադարձրել են։
Լրագրողն ասել է, որ միջադեպի մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությանը և Լրագրողների միջազգային ֆեդերացիային։