Թբիլիսիի Մետեխիի կամրջի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ վիրավորված «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Իգոր Նարմանիան, տեղափոխվել է Հելսիկորայի կլինիկա։ Նա գլխի վնասվածք ունի։
Ակտիվիստների խոսքով՝ վիրավորվել է ևս մեկ անձ՝ 15-ամյա մի տղա, որին նույնպես շտապօգնության անձնակազմը տեղափոխել է կլինիկա՝ անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկվելուց հետո։
Բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ուսանողներն ու ակտիվիստները պատրաստվում էին համատեղ հայտարարություն անել վաղը հայտարարված բողոքի ակցիայի վերաբերյալ։
Ականատեսների խոսքով՝ անհայտ անձինք հարձակվել են երիտասարդների վրա և դաժանորեն բռնության ենթարկել նրանց։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Իգոր Նարմանիայի վրա հարձակման վերաբերյալ՝ «խմբակային բռնություն» հոդվածով։
«Իրավապահ մարմինների աշխատակիցներից ստացած տեղեկության համաձայն՝ Մետեխիի եկեղեցու շրջակայքում «Ազգային շարժման» անդամների և եկեղեցու աշխատողների միջև փոքր բախում է տեղի ունեցել», — գրել է ՆԳՆ-ն։