Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 15

Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու է: Դեկտեմբերի 14-ի գագաթնաժողովում ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաշվի են առել հանձնաժողովի հանձնարարականը և Վրաստանին տվել թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ 9 քայլ է արվելու։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը շնորհավորել են Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել է Եվրոպական խորհրդի Եվրամիության ընդլայնման վերաբերյալ որոշումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է վրաց ժողովրդին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին:

Մետրոյի «Սամգորի» կայարանի մուտքի մոտ ծեփի կտորներն են թափվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տարածքը շրջափակված է հատուկ ժապավենով։