ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդի որոշման կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին:

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի ընդունած կարևոր որոշումների համար: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները:

Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստացավ